ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ կլիներ, եթե Լելե-Թեփե բարձունքը հետ վերցվեր». Դանիել Իոաննիսյան
21:28, 14.04.2021 | mamul.am
10020 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կլիներ, եթե Լելե-Թեփե բարձունքը հետ վերցվեր
Պատերազմի 7-10-րդ օրվա կողմերը ադրբեջանական բանակը հարավում ճեղքել էր մի քանի կիլոմետրանոց հատված (Արաքս գետից) ու շարժվել էր առաջ՝ վերցնելով Ջեբրաիլը (քարտեզում՝ կարմիր օղակ):
Այդ օրերին, փաստորեն, որոշվեց կատարել հակահարձակում, որի սահմաններում պետք է վերականգնվեր շփման գծի ամբողջականությունը: Այդ հատվածում է 2016 թվականին կորցված Լելե-Թեփե բարձունքը (քարտեզում՝ սպիտակ օղակ), որը վերցնելու դեպքում, ըստ էության, հայկական զորքը կվերահսկեր ֆրոնտի ճեղքված հատվածը:
Օպերացիայի հաջող անցնելու դեպքում Ջեբրաիլ հասած ադրբեջանական ահռելի զորախումբը կզրկվեր թիկունքից ու կհայտնվեր շրջափակման մեջ:
Ենթադրում եմ, որ այդ սցենարում Ադրբեջանը կարող է նույնիսկ հրաժարվեր Արցախը գրավելու պլանից՝ շրջափակված զինվորների տուն դառնալու դիմաց: Նույնիսկ եթե ոչ, միևնույնն է՝ Ադրբեջանը հավանաբար կզրկվեր առավել մարտունակ որոշ ստորաբաժանումներից և կկորցներ նախաձեռնողականությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ամեն դեպքում, պատերազմի ընթացքը էապես ավելի մեր օգտին կլիներ:
Սակայն, թեև հայկական բանակը հասավ Լելե-Թեփե, սակայն այն չգրավվեց ու օպերացիան տապալվեց: Արդյունքում սկսվեց խուճապը, իսկ ադրբեջանցիք հասան Հադրութ ու Շուշի:
Ես այդ տապալման տարբեր պատճառներ եմ լսել, որոնց իսկությունը պետք է պարզել պատշաճ քննությամբ.
1. Օպերացին վատ էր մշակված, կազմակերպված ու հաշվարկված,
2. Տանկային գումարտակներից մեկի հրամանատարը (Սեյրան Օհանյանի որդին) վիրավորվել է (ըստ շրջանառվող լուրերի՝ ինքն իր ոտքին կրակելով), ինչի արդյունքում իր գումարտակը չի հասել բարձունքին
3. Հետևակը չի ունեցել զրահապատ տրանսպորտ, ինչի հետևանքով հետևակը տանկերի հետևից չի հասել Լելե-Թեփեին:
Ամեն դեպքում պարզ է, որ այդ օպերացիայի ընթացքն ու դրա անել-չանելու որոշումը հանգուցային դեր խաղացին պատերազմի հետագա ընթացքի վրա:
* Քարտեզում հարձակման ուղղությունները մոտավոր են
Հ.Գ. Պատերազմից հետո մի քանի անգամ գիշերը երազումս տեսել եմ, թե այս օպերացիան հաջողվել է ու երջանկությունից արթնացել եմ... ու տխրությունից չեմ կարողացել քնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր