ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այսօր ԱԺ-ում բաքոսատոն էր՝ հանձնված հայրենիքի ու զոհված զինվորների արյան և ոսկորների վրա». Ռաֆայել Հովհաննիսյան
22:48, 14.04.2021 | mamul.am
3246 | 0

Հեռուստահաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ-ում շվայտանք էր։ Օրգիա։ Խրախճանք և բաքոսատոն՝ հանձնված հայրենիքի ու զոհված զինվորների արյան և ոսկորների վրա։
Ու նրանում, որ այդ օրգիան տեղի ունեցավ, մեղավոր են «ես չեզոք եմ», «քաղաքանությամբ չեմ զբաղվում», «ես իմ գործով եմ պայքարում», «բա ինչ, ուզում եք, նախկինները հետ գա՞ն» ասողները։ Ու մեկ էլ անիմաստ, ղզիկ ու հարմարվող ընդդիմությունը։
Դուք այդպես էլ հանգիստ կհետևեք, թե ինչպես կկործանվի մեր պետությունը ու հետո ապուշ հայացքներով կնայեք իրար ու կասեք. «Բա սենց ոնց եղավ, բա երկիրը ոնց կորցրինք»։ Բայց արդեն ուշ կլինի։
Ձեր «նեյտրալ» հարցերին ոչ մեկ չի պատասխանելու։ Որովհետև թուրքերը թքած կունենան ձեր հարցերի վրա։
Լավ եղեք։ Բայց համ էլ զգույշ եղեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր