ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե-Թեփեի օպերացիան, Սամվել Բաբայանն է. «Մեդիապորտ»
22:52, 14.04.2021 | mamul.am
114864 | 1

Ապրիլյան պատերազմի արդյունքում թշնամուն անցած Լելե- Թեփե բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանին կինը՝ Աննա Հակոբյանը, որպեսզի հաջողության դեպքում այդ փաստն օգտագործեն քաղաքական նպատակներով, թե իբր «Սերժ Սարգսյանի ժամանակ կորցվածը իրենք հետ են բերել», արդյունքում զոհել են տասնյակ հարյուրավոր տղաների: Ձախողված ռազմական օպերացիայի արդյունքում զոհվել է 700-ից ավելի զինծառայող:

«Մեդիապորտ»-ի ՊԲ աղբյուրի փոխանցմամբ՝ հենց սա է պատճառը, որ «սկանդալային բացահայտումների» սիրահար Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել գեներալի անունը, քանի որ այդ դեպքում վերջինս սլաքները կուղղի իր կնոջ վրա:

Նաև դա է պատճառը, որ առանց Բաբայանի անունը տալու, Նիկոլ Փաշինյանը փորձել է մեղքը բարդել բանակի հրամանատարության վրա:

Նշենք, որ Լելե-Թեփեի տապալված օպերացիայի հետևանքները կործանարար են դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր