ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Կա՛մ էս ամեն ինչը լոլո է, կա՛մ պայմանավորված խաղ». Մկրտիչ Իսրայելյան
23:12, 14.04.2021 | mamul.am
41888 | 0

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք տարվա ընթացքում արբանյակի փոխարեն եվրոպական քաղաքներում հողեր, հյուրանոցներ ու առանձնատներ առած ոչ մի նախկին չի պատժվել, հակառակը՝ կամ բարեհաջող թռել են երկրից, կամ էլ ստեղ հրեշտակի թևերով արդարություն են քարոզում։ Բանակցությունները տանուլ տված ոչ մի նախկինից պատասխան չի պահանջվել, պատերազմի օրերին հրամանները չկատարող, դիրքը պաշտպանական գիծը լքած ոչ մի նախկին ու ներկա բարձրաստիճան սպա պատասխանատվության չի ենթարկվել։ Հիմա էսքանից հետո կա՛մ էս ամեն ինչը լոլո է, կա՛մ պայմանավորված խաղ։ Թեպետ խոշոր հաշվով մեծ տարբերություն չկա արդեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր