ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չէ, մենք լավ ազգ չենք, մենք նամուս ու թասիբ չունենք». հերոսի մայր
00:08, 15.04.2021 | mamul.am
5779 | 0

44-օրյա պատերազմում հերոսացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50. կներեք այս արտահայտությունն անելու համար»:

«Ո՞նց կարող է երկրի ոչ բարով «ղեկավարը» +-ով արտահայտվի մեր ՏՂԱՆԵՐԻ մասին, որոնց կյանքի գնով ապրում ենք բոլորս:

Չէ, մենք լավ ազգ չենք, մենք նամուս ու թասիբ չունենք, այո չունենք, մեր նամուսն ու թասիբը կորցրեցինք 3 տարի առաջ, ընտրելով մի խաբեբայի (ընտանիքս չի ընտրել նրան)։

Էտ մեզ քիչա, քիչա որովհետև չգնահատեցինք այն ինչ ունեինք՝ երկիր, ազգ, հարգանք ու պատիվ։ Հային ու հայկականը կորցնելու շեմին ենք։ Ու այս ամենը մենք ընդունում ենք ծափերո՞վ։ Ազգ արթնացիր քնից, վաղը ուշ է լինելու»,- գրել է հերոսի մայրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր