ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Անուղե՛ղ, չկա հարևանների այդպիսի թշնամության մեկ այլ օրինակ ամբողջ աշխարհում, ինչպիսին թուրք-հայկականն է». Սարո Սարոյան
00:52, 15.04.2021 | mamul.am
3319 | 0

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան Նիկոլի՝ թուրք-հայկական «կառավարվող թշնամության» մասին պատկերացումների
Տգե՛տ, թուրք-հայկական թշնամությունն անկրկնելի է ու չկա հարևանների այդպիսի թշնամության մեկ այլ օրինակ ամբողջ աշխարհում․ մի ամբողջ ազգի ցեղասպանություն է ընկած հիմքում։ Պատուհա՛ս, ամբողջ աշխարհը թուրք-հայկական թշնամությունից ուզում է ձերբազատվել՝ լուծել թշնամության խնդիրը, ու չի կարողանում արդեն 106 տարի։ Ուզում է ձերբազատվել, քանի որ մարդկության դեմ գործած այնպիսի հանցանք է, որը բարոյական, իրավական, քաղաքական աննախադեմ հետևանքների տեղիք է տվել ամբողջ մարդկության համար։ Տգե՛տ, այլ երկրներում այլ թշնամիներ թուր ու թվանքով իրար դեմ չեն ելնում, քանի որ թուրք-հայկական թշնամությունն անգամ Հոլոքոստի հետ համեմատելի չէ, քանի որ գերմանացի ու հրեա ազգերը պատմական հարևաններ չեն։ Դրա հետ մեկտեղ Գերմանիան չի մերժում ու չի էլ պատրաստվում մերժել 75-80 տարի առաջ հրեաներին ցեղասպանելու փաստը, ընդհակառակը, մինչ օրս զբաղված է դրա հետևանքների վերացմամբ ի շահ հրեա ազգի բարօրության։ Հնարավոր չէ թուրք-հայկական թշնամությունը մի հարթության վրա դնել բոլոր այլ թշնամությունների հետ, խելապակա՛ս։ Այդ քո «կառավարվող թշնամություն» եզրը թուրքերի համար նվազագույնը ենթադրում է Երևանի շուրջը եղած 10 000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա հայկական ռեզերվացիայի գոյություն թուրքական ծովում։ Տգե՛տ, դե գնա կառավարի նման թշնամությունը՝ քաղաքակիրթ հարաբերվիր քեզ դանդաղ ոչնչացման համար նախատեսված պահածոյում պահող գոյութենական վտանգի աղբյուրի հետ։ Խելապակա՛ս, թուրք-հայկական թշնամությունը թուրքական թշնամությանը մեր թշնամական հակազդեցությամբ չի պայմանավորված, ինչպես դու սիրում ես կրկնել։ Անուղե՛ղ, հայերի հանդեպ թուրքական թշնամությունը վերջին հարյուր տարում ինքնին գոյություն ունի որպես Հայոց ցեղասպանության խնդրից ձերբազատվելու թուրքական մեխանիզմ ու դա հնարավոր է հանգուցալուծել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ու հետեւանքների վերացման ճանապարհով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր