ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Արամուսում վրաերթի են ենթարկել ՊՆ 6 ծառայողի, որոնցից 2-ը մահացել են
10:52, 15.04.2021 | mamul.am
6183 | 0

Այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի տեղում մահացել են, 4-ը՝ տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները և վիրավորները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր