ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արցախի նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետին
11:24, 15.04.2021 | mamul.am
6966 | 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանակերտում հյուրընկալվել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել ենք երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Արցախ կատարածս այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր