ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
ԵԱՏՄ կազանյան նիստին ընդառաջ հայկական կողմը 200 գերու ցուցակ է փոխանցել ԿԽՄԿ-ին․ #РБК
11:56, 15.04.2021 | mamul.am
4691 | 0

ԵԱՏՄ երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երևանը։

«Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դեռ 5 ամիս առաջ պատերազմական իրավիճակում էին, պետք է հաղթահարեն մի քանի տարաձայնություններ, մասնավորապես, պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- РБК-ին ասել է հայկական կողմի աղբյուրը:

«Նման գաղափար եղել է (Բաքվին հրավիրելու)։ Այնպես չէ, որ մենք սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,- հավելել է հայ դիվանագետը։

Նշվում է նաև, որ Երևանը ցուցակ է կազմել, որի մեջ կա մոտ 200 անուն և այն արդեն հանձնել է Կարմիր խաչին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր