ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Առաջարկում եմ խուճապի չմատնվել այս առաջարկից». վարչապետ
11:40, 15.04.2021 | mamul.am
15591 | 0

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Սա ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը»,- ասաց նախարարը: «Առաջարկում եմ խուճապի չմատնվել առաջարկից: Թեման վաղուց հասունացած էր»,- արձագանքեց վարչապետը: Հաշվի առնելով, որ Կառավարության որոշ անդամներ դեմ էին նախագծին, Փաշինյանն առաջարկեց ընդունել նախագիծն ու շարունակել այս թեմայով քննարկումը:

Կառավարության նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր