System of a Down ռոք խմբի մենակատար, հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել BBC Hardtalk-ին, որտեղ խոսել է իր հասարակական ակտիվ գործունեության և Ցեղասպանության ճանաչման մասին։ «Իմ տատիկներն ու պապիկները վերապրել են Հայոց ցեղասպանությունը... Երբ չափահաս դարձա, սկսեցի հարցեր տալ՝ որտեղից են նրանք եկել... և դա ինձ համար ակտիվիստ դառնալու առիթ դարձավ»,- ասել է Թանկյանը։ Թանկյանը հույս է հայտնել որ սփյուռքի գործադրած ակտիվութունը կհանգեցնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը․ «Մենք բավականին վստահ ենք, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը»,- ասել է Թանկյանը։ Նա նաև ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
|