ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Որտե՞ղ է ժողովրդի փողը»․ Ուրիխանյանը՝ Գրիգորյանին
12:08, 15.04.2021 | mamul.am
3534 | 0

Այսօրվա նիստում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը ներկայացնում էր «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

«Երկուսուկես տարի այստեղ՝ ձեր աչքի առաջ, վարչապետին հարցնում էի՝ 2018 թվականին հայտնաբերված աշխատատեղերից յուրաքանչյուրից 1000 դրամ պիտի գա հիմնադրամ, եթե 53 հազար դրամ էր՝ ամսական 53 միլիոն, հետո դարձավ 84 հազար՝ ամսական 84 միլիոն դրամ․․․»,- նշեց Ուրիխանյանը։

Նրա խոսքով՝ անցած տարվա նոյեմբերին այդ գումարը հասել էր 3 միլիարդի, սակայն պաշտոնական հաշվետվություններում չէին արտացոլվում։

«Հարցը շատ բարձրացնելու արդյունքում՝ Կառավարության որոշմամբ ինձ հոգաբարձուների խորհրդից հանեցին, հիմնադրամը դատի տվեց և պարտվեց, երբ հիմնադրամի նախագահն էր Դավիթ Տոնոյանը, պահանջում էր չհարցնել՝ որտեղ են հիմնադրամի փողերը, որովհետև դա իբր վարկաբեկում է հիմնադրամը, մինչդեռ «որտե՞ղ է ժողովրդի փողը» հարցը ես էլի տալիս եմ»,- ասաց պատգամավորը։

«Ես անպայման ուշադիր կլինեմ, անկեղծ ասած, չեմ հիշում մի էպիզոդ, որ պակասորդի տպավորություն ստացած լինեմ, բայց եթե ասում եք, ևս մեկ անգամ ուշադիր կլինենք, կհասկանանք»,- պատասխանեց Գրիգորյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր