ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումն Աֆղանստանից մեզ հետ». Սուրեն Սարգսյան
15:24, 15.04.2021 | mamul.am
2999 | 0

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստանից մեզ հետ

Նախագահ Բայդենը որոշել է այս տարի ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից՝ վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին: Միանգամից ասեմ: Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ուներ այն բանի համար, որ հենց Ադրբեջանի տարածքով էին անցնում «Northern Distribution Network»-ի մատակարարումները: Այսինքն՝ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր հաբ էր բոլոր տեսակի բեռներ Ադրբեջանի տարածքով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին հասցնելու համար: Այդ փոխադրումների հաշվին Բաքուն քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դիվիդենտներ էր շահում՝ Վաշինգտոնն էլ շատ դեպքերում աչք էր փակում Բաքվի տարատեսակ գործողությունների վրա:

Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունն ԱՄՆ-ի համար փոխվելու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր