ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հայտնի է՝ որքան գումար է հանգանակվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
22:12, 15.04.2021 | mamul.am
8908 | 0

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն հայտնել է, որ 830 միլիոն եվրո նվիրատվություն է հավաքվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը վնասվել է 2019 թվականին տեղի ունեցած ավերիչ հրդեհից:
«Բնականաբար, ես այդ հիմնադրամի ճիշտ և թափանցիկ օգտագործման երաշխավորն եմ»,- ասել է Բաշլոն՝ պատասխանելով Սենատում տրված հարցերին։
Նախարարը նշել է, որ հավաքված գումարը թույլ կտա սկսել տաճարի վերականգնումը։
Մշակույթի նախարարը հավաստիացրել է, որ Նոտր Դամը կրկին կբացվի 2024 թվականին:
Փարիզի Աստվածամոր տաճարի՝ իր պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 15-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր