ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որոշել եմ համաչափ պատասխան տալ»․ Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմ տարբերակ է ընտրել
15:32, 16.04.2021 | mamul.am
4785 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ի պատասխան ամերիկյան պետական հաստատությունների վրա կիբեր-հարձակումների, որոնցում Վաշինգթոնը մեղադրում է Մոսկվային: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ իր վարչակազմը կարող էր ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ, սակայն առայժմ որոշել է օգտագործել ավելի մեղմ տարբերակ:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ այդ մասին խոսել է Վլադիմիր Պուտինի հետ:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապագայում պատրաստ է միջոցներ կիրառել՝ ի պատասխան Ռուսաստանի ցանկացած «ագրեսիվ գործողության», սակայն նշել է, որ առայժմ պատրաստվում է բարձր մակարդակով հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր