ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանում սկսել են հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարան կառուցել
16:00, 16.04.2021 | mamul.am
5736 | 0

Մերձմոսկովյան Դուբնա քաղաքում սկսվել է հարվածային անօդաչուների արտադրության՝ Ռուսաստանում առաջին գործարանի շինարարությունը, հայտում է «Կրոնշտադտ» ընկերության մամուլի ծառայությունը:

«Գործարանը կկառուցվի ռեկորդային կարճ ժամկետում՝ արտադրության մեկնարկը ծրագրված է արդեն 2021 թվականի նոյեմբերին»,- ասել են ընկերությունում:

«Կրոնշտադտի» տվյալներով՝ նախագիծի ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի: Բացի այդ, գործարանն աշխատանքով կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու և երկրի բյուջե տարեկան կվճարի ավելի քան 900 միլիոն ռուբլի:

Ձեռնարկության ընդհանուր մակերեսը կկազմի 45 հազար քառակուսի մետր, արտադրությունը կլինի անաղմուկ և էկոլոգիապես մաքուր, վստահեցրել են ընկերությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր