ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կասկածում եմ, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն է արել». Արմեն Խաչատրյան
14:12, 16.04.2021 | mamul.am
3088 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարությանը:

«Ես խիստ կասկածում եմ, որ Օնիկ Գասպարյանը հոկտեմբերի 4-ին նման հայտարարություն է արել, որ հնարավոր չէ կռվել և կռիվը պետք է դադարեցնել: Ես նույնիսկ այդ ժամանակ ասել եմ իմ կարծիքը, որովհետև նույնպես տեղեկացված եմ: Վստահ եմ, որ նա նման բան չի ասել: Երկրորդը՝ եթե հոկտեմբերի 4-ին ԳՇ պետն ասում է՝ հնարավոր չէ կռվել, սա պետք է հետևանք ունենար, սա նշանակում է, որ պետք է մտածել ԳՇ պետին փոխելու մասին»,- հայտարարեց պատգամավորը:

«Կասկածում եմ, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն է արել». Արմեն Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր