ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իհարկե, հնարավոր է, որ վետո դրվի Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ առաջիկա նիստին». փոխվարչապետ
14:16, 16.04.2021 | mamul.am
4595 | 0

Լրագրողները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքվեցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը վետո դնի Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ առաջիկա նիստին. «Իհարկե, հնարավոր է, որ վետո դրվի: Իհարկե, հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակներում մենք դիրքորոշում կհայտնենք»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե գերիների և տրանսպորտային ապաշրջափակման հարցը պաշտոնական Երևանը բարձրացրե՞լ է՝ որպես Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու պայման, փոխվարչապետն արձագանքեց. «Դուք ընտրում եք երկու բաղադրիչ մի հարցից, որը բազմաշերտ է. բերեք առանձին բաղադրիչներով չփորձենք ձևավորել դիրքորոշումը: Իհարկե, քննարկվում են բոլոր բաղադրիչները...: Նախ դա վետո չէ. դա համաձայնեցնելու կամ չհամաձայնցեցնելու խնդիր է: Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտենք, և ես անձամբ ձեզ դրա մասին կհայտնեմ»:

«Իհարկե, հնարավոր է, որ վետո դրվի Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ առաջիկա նիստին». փոխվարչապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր