ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սա Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է». Անի Գևորգյան
14:48, 16.04.2021 | mamul.am
3297 | 0

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը իր և երեխայի հասցեին սոցցանցերում ստացած սպառնալիքների, հայհոյանքների դեպքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողը հայտնել էր, այս ամենը տեղի է ունեցել, երբ խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավորներից փորձել էր հետաքրքրվել՝ երբ կան հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ, ինչո՞ւ էին հոտնկայս ծափահարում Հայաստանի ու Արցախի ապագայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Սրանով փորձում են ինձ լռեցնել, բայց շատ անտաղանդ ձևով: Ես չեմ լռելու, շարունակելու եմ խոսել, հարցադրումներ ներկայացնել, կնճռոտ հարցեր տալ: Եթե իրենք պաշտոնյա են, պետք է պատրաստ լինեն պատասխանել ցանկացած հարցի ու նաև պետք է հարգանք լինի լրագրողի նկատմամբ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց լրագրողը: «Եթե իշխանություններն այս ամենի հետ կապ չունեն, ակնհայտ է, որ իմ նկատմամբ տեղի է ունենում հանցագործություն: Եթե իրենք կապ չունեն, իսկ ես վստահ եմ, որ կապ ունեն, վստահ եմ նաև, որ սա անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, որովհետև սա հաջորդել է հենց նրա վարքագծին ԱԺ-ում: Հիշեցնեմ, որ մամուլում պարբերաբար Ալեն Սիմոնյանի անունը կապվել է ֆեյքային ֆաբրիկայի հետ»,- հավելեց Գևորգյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր