ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Բացառված է, որ ես քննարկեմ Սյունիքով միջանցքի հարց». Մհեր Գրիգորյան
14:36, 16.04.2021 | mamul.am
2659 | 0

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին Սյունիքի մարզի վերաբերյալ, ասաց. «Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջացքի հարց էն կոնտեքստում, որը դուք ձեր հարցի մեջ ենթադրում եք (նկատի ունի՝ Ադրբեջանին Սյունիքով միջանցք տալու հարցը,- խմբ.): «Միջանցք» բառն ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի՛ քննարկվելու նման որևէ հարց: Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների կազմակերպության իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, և որոնց ՀՀ-ն միացած է: Որևէ այլ ձևաչափով քննարկում չունեմ այդ հարթակում»,- հայտարարեց Գրիգորյանը:

«Բացառված է, որ ես քննարկեմ Սյունիքով միջանցքի հարց». Մհեր Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր