ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ռուսաստանը դա հենց այնպես չի նվիրի»․ Միքայել Նահապետյան
20:04, 16.04.2021 | mamul.am
3786 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց տեղեկատվության ամբողջական համադրումից երևում է, որ Դոնբասում պատերազմը օրերի, գուցե նույնիսկ ժամերի հեռավորության վրա է: Ու միայն հրաշքը կամ դիվանագիտական գրանդիոզ աշխատանքը կկարողանա այն կանխել: Ակնհայտորեն մենք ո՛չ հրաշագործ ենք, ո՛չ էլ դիվանագիտական հսկա: Բայց, փոխարենը, մենք դրա ռիսկերի շոշափելի կրողն ենք:
Անցնող վեց ամիսներին մենք զբաղվել ենք՝ ինչով ասես, բայց օրինակ կես հատ խոշոր ռմբապաստարան չենք սարքել: Մենք կազմակերպել ենք՝ ինչ ասես, բացի նորմալ հոսպիտալային ռեզերվից ու տագնապի պայուսակից: Մենք զինվել ենք՝ ինչով ասես (չարությամբ, համբերությամբ, հույսով, լավատեսությամբ) բացի հարց լուծող զենքերից:
Հայաստանի քաղաքական էլիտայի հույսն այն է, որ Ռուսաստանը իր շահերի ռեգիոնը ձեռքից բաց չի թողնի: Այո՛, Ռուսաստանը դա հենց այնպես չի նվիրի: Իսկ մենք մեզ հարց տվե՞լ ենք. այն, ինչ Ռուսաստանի տեսանկյունից կարող է «փոքրիկ փոխզիջում» լինել՝ ի՞նչ է մեր տեսանկյունից, եթե Ռուսաստանը ստիպված լինի ընտրել Դոնբասի և Հայաստանի միջև, որը՞ կընտրի և ինչո՞ւ պիտի հենց մեզ ընտրի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր