ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Էդմո՛ն, հիշի՛ր»․ Լյովա Եղիազարյան
21:16, 16.04.2021 | mamul.am
36605 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էդմոն, հիշի՛ր, որ 1998-2018 ժամանակաշրջանում առանց իշխանության միջամտությամբ մեծամասնականով միայն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ երջանկահիշատակ Սմբատ Այվազյանն է դարձել ԱԺ պատգամավոր:
«Էդմո՛ն, հիշիր, որ 2017 թվականի ընտրություններում «ԵԼՔ»-ի առաջին համար (ոչ թե առաջնորդ) դարձել ես կոմպրոմիսային քվեարկության արդյունքում:
Էդմոն հիշի՛ր, թե ինչպես 2018 թվականի ԱԺ ընտությունների ժամանակ վերջին պահին խախտեցիր (չեմ ասում գցեցիր) մեր հետ պայմանավորվածությունը՝ դաշինքով գնալու և մեզ կանգնացրիր փաստի առաջ:
Էդմոն, հիշի՛ր, թե ինչպես մտաք խորհրդարան:Փաշինյանը ձեզ չքննադատեց, չմտցրեց «սևերի» ցուցակ: Օգտվելով այդ լոյալությունից, խաբելով ընտրողներին, թե դուք նույն եք, ինչ «Իմ քայլը» և այլ օգնությունների շնորհիվ (դու լավ գիտես) մտաք խորհրդարան:
Չշարունակեմ:
Ասեմ, որ սա իմ անձնական կարծիքն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր