ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ժողովուրդը նման է հրաբխի, զգո՛ւյշ վարվիր նրա հետ․ զզվանքը վերածվելու է զայրույթի»․ Ժիրայր Սեֆիլյան
20:44, 16.04.2021 | mamul.am
21379 | 0

«Աժ-ում տեղի ունեցած վերջին խեղկատակությունից հետո իմ մոտ ձևավորվել է նոր կարծիք՝ Փաշինյանն ինչքան շատ խոսի, շատ երևա, այնքան օգնելու է, որ մեր ժողովուրդը տեղից շարժվի։ Այսօր բացարձակ մեծամասնությունը զզվանք է ապրում էդ մարդուն լսելուց։ Այդ զզվանքը վերածվելու է զայրույթի, զայրույթի կուտակումը վերածվելու է ցասումի, և այդ ցասումով է մեր ժողովուրդն այս ծանր հոգեվիճակից դուրս գալու։ Ուստի՝ Նիկոլ Փաշինյան, շարունակի՛ր ցափրտել, քեզ սպասում է հայ ժողովրդի ցասումը»,- այսօր «Ազատության» հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Դիմելով Փաշինյանին՝ Սեֆիլյանը շարունակեց․ «Դու ունես երկու ընտրություն․ ճանապարհը մեկն է՝ դու պիտի հեռանաս, սակայն հեռանալու երկու ուղի ունես՝ մեկը ցասմամբ, մյուսը՝ քաղաքակիրթ ձևով, հնարավորինս անցնցում»։

«Մեր ժողովրդին մի՛ թերագնահատիր։ Մեր ժողովուրդը նման է հրաբխի, զգո՛ւյշ վարվիր նրա հետ, մի՛ չարաշահիր նրա համբերությունը»,- շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր