ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
20:56, 16.04.2021 | mamul.am
2466 | 0

2021 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից։
«Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մակարդակը և ընդգծել է, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կարևորագույն միջազգային գործընկերից մեկը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Լաքոտը պատրաստակամություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը ու միջդատարանական հետագա փոխգործակցության զարգացմանն աջակցելու հարցում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր