ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ես հիմա էլ պնդում եմ, որ Ադրբեջանում բացի շիրակցի տղաներից, այլևս ոչ մի ռազմագերի չկա»․ Կարեն Հովհաննիսյան
22:04, 16.04.2021 | mamul.am
11418 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռևս դեկտեմբերին եմ ասել, որ Հայ ռազմագերիներին ադրբեջանցիները սպանում են և մարմինները կամ փոխանցում, կամ էլ այն վայրերում են թողնում, որտեղ մերոնք իրականացնում են որոնողական աշխատանքներ։
18-ամյա Էրիկ Մխիթարյանը գերեվարվել էր, նույնիսկ տեսանյութ կար գերեվարումը փաստող, սակայն նրա դին գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում։ Երեք անգամ ԴՆԹ-ի պատասխանները դրական են եղել։
Ես հիմա էլ պնդում եմ, որ Ադրբեջանում բացի շիրակցի տղաներից, այլևս ոչ մի ռազմագերի չկա։ Չկա ոչ թե նրա համար, որ չեն վերցրել գերի, այլ պարզապես բոլոր գերիներին էլ սպանել են։ Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, իսկ մենք փորձում ենք ռազմական հանցագործի հետ ինչ որ բաներ պայմանավորվել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր