ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին»․ Դավիթ Խաժակյան
22:36, 16.04.2021 | mamul.am
21715 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապիկյանը այսօր ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից և իր քաղաքական առաջնորդով պայմանավորեց ԼՀԿ խմբակցության ներկայացվածությունը խորհրդարանում, ասելով, թե «Փաշինյանի շվաքի ներքո են այդ աթոռին բազմել»:
Նախ ինձ համար անակընկալ էր փաշինյանական ոճի ելույթը, քանի որ Պապիկյանին ճանաչել եմ որպես հավասարակշիռ մարդ։ Բայց ավելի քան զարմացա, երբ նման շահարկում արեց մի մարդ, ով դեռևս 2017թ․-ին ԵԼՔ դաշինքը առաջնորդելու համար քվեարկել էր Էդմոն Մարուքյանի օգտին։ Բացի այդ Պապիկյանը նույն ընտրատարածքում թեկնածու էր Էդմոն Մարուքյանի հետ և վերջինիցս 11 անգամ պակաս քվե էր ստացել (554):
ԼՀԿ-ն 2018թ․ արտահերթ ընտրությունների հայտարարման առաջին իսկ օրվանից ասել է, որ խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմադիր խմբակցություն և դրա համար քվե է ստացել։
Պապիկյանին և Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը և պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե չլիներ Փաշինյանը վարչապետ և որտե՞ղ են լինելու իրենք երբ Փաշինյանը չլինի վարչապետ․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր