ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ՀՀ ԱԺ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը»․ Մխիթար Հայրապետյան
22:44, 16.04.2021 | mamul.am
3603 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպված եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնությունը, որին 14 երկիր էր մասնակցում։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13,5 միավոր (Արտակ Մանուկյան-5 միավոր, Մխիթար Հայրապետյան-4,5 միավոր, Արթուր Դավթյան-4 միավոր)։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի հավաքականը վաստակեց 13 միավոր։
Պետք է նշեմ, որ մեր գործընկեր-մրցակիցների թվում էին, օրինակ, նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ, ի դեպ, անհատական մրցապայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 6 միավոր (անհատական մրցաշար. Արտակ Մանուկյան-4-րդ տեղ, Մխիթար Հայրապետյան-6-րդ տեղ, Արթուր Դավթյան-12-րդ տեղ)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր