ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին»․ Ռուբեն Վարդազարյան
23:05, 16.04.2021 | mamul.am
3498 | 0

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է իր՝ գործառութային անձեռնմխելիությունից չզրկելու հարցին, Վարդազարյանն ասել է, որ այդ մասին կխոսի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ի դեպ, խորհրդարանի կողմից նրան ԲԴԽ անդամ ընտրելիս արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում առ այն, որ վերջինս ԲԴԽ է գործուղվում՝ ԲԴԽ նախագահ դառնալու համար։

Լրատվամիջոցը Վարդազարյանից հետաքրքրվել է՝ արդյոք ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր ուզածին, ինչին ի պատասխան Վարդազարյանը նշել է․ «Մասամբ։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ հրաժարական տայի եւ լիազորություններս դադարեցնեին, բայց ընդամենը կասեցվել են լիազորությունները»։

Անդրադառնալով իր լիազորությունների կասեցմանը՝ Վարդազարյանն ասել է, որ նիստը բացել է ինքը, օրակարգում այդ հարցը ինքն է ներառել, նիստի ժամանակ հայտնել է իր դիրքորոշումը, ապա լքել է ԲԴԽ նիստը՝ թողնելով, որ ԲԴԽ անդամները քննարկեն իր լիազորությունների կասեցման հարցը։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԲԴԽ դատավոր անդամներից միայն Սերգեյ Չիչոյանն է կողմ քվեարկել Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի լիազորությունների կասեցմանը, Վարդազարյանը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել պարոն Չիչոյանի քայլը։

«Ընդամենը պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին։ Ցանկանում եմ, որ դատավորները գնահատեն պարոն Չիչոյանի քայլը»,-ասել է Վարդազարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր