ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Իշխանական պատգամավորները «քասթինգի» են մասնակցում. քաղաքական «սպիդոմետրի» գործոնը․ «Փաստ»
09:48, 17.04.2021 | mamul.am
2700 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական կյանքում կարելի է հանդիպել բազմաթիվ տարօրինակ և հակասական իրավիճակների։ Այդպես, եթե անցած տարվա նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն հայտարարության ստորագրությունից հետո «Իմ քայլի» պատգամավորները չքացել էին, նրանց հնարավոր չէր գտնել ու բերել ԱԺ, ապա հիմա նրանք ջրի երես են դուրս եկել ու կամաց-կամաց գլուխ են բարձրացնում։ Ավելին, հիմա սկսել են ինքնագոհ հոխորտալ ու անգամ ամոթանքներ տալ արդեն ուրիշներին։

Այս առումով տպավորություն է առաջանում, թե «քայլողների» վրա կարծես թե հատուկ չափիչ սարք է դրված, յուրատեսակ «սպիդոմետր», թե ում ձայնն առավել բարձր կհնչի, կամ ով ավելի շատ կքծնի շեֆին, ով ավելի պոռոտախոս կլինի։ Ու բացարձակ կարևոր չէ, թե նրանց ասածները քաղաքական առումով ինչ-որ բովանդակություն կամ տրամաբանություն կարտահայտե՞ն, թե՞ ոչ, այս դեպքում կարևորը միայն տեսախցիկների առաջ երևալն ու ինչ-որ ձևակերպումներով Փաշինյանին արդարացնելն ու գովերգելն է։

Արդյունքում նրանցից ոմանք անզուսպ մրցակցության շրջապտույտի մեջ են հայտնվել միմյանց հետ, թե ով ավելի շատ կարդարացնի դավաճանությունը, Արցախը հանձնելը, հինգ հազարից ավելի զոհերի պատճառ դառնալը և հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղելը, ապիկար կառավարումն ու պետության ողնաշարը կոտրելը։ Մյուս կողմից՝ կարծես թե նրանց քաղաքական կյանքի էլիքսիրն այն է, թե ով ավելի հզոր ձայնով ու հիստերիկայով կհիշի նախկիններին, նրանց կմեղադրի գործած ու չգործած բոլոր մեղքերում, ով ավելի ուժգին կծափահարի ու գովեստի անզուգական խոսքեր կշռայլի շեֆին։ Կարճ ասած՝ Փաշինյանին քծնելու համար մի մեծ քաստինգ է հայտարարված»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր