ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Հրապարակ»
10:08, 17.04.2021 | mamul.am
7627 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի փնտրտուքի մեջ է: Թեև տեղեկություններ կային, որ նրա դստերը հաջողվել է այդ պատվավոր տեղում գրել իր ընկերուհի Արփինե Հովհաննիսյանի անունը, սակայն Քոչարյանը նախընտրում է ոչ այնքան քաղաքական, որքան մշակութային կերպար ընդգրկել։ Նա շատ բծախնդիր է իր ցուցակը կազմելու հարցում և հնարավոր է իր երբեմնի զինակիցներից ոմանց չընդգրկի ցանկում։ Ավելի ճիշտ՝ նրանցից ոմանք հանգրվանեն Արթուր Վանեցյանի ցուցակում։ Բանն այն է, որ թեև Քոչարյան-Վանեցյան դաշինքը նպատակահարմար չեն տեսնում՝ կարծելով, որ կթիրախավորվեն իրենց հակառակորդների կողմից, քանի որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Վանեցյանն էր ԱԱԾ տնօրենը, սակայն կարծում են, որ 2 քաղաքական ուժը նույն նպատակի համար են պայքարում և կարող են հետընտրական դաշինք ձևավորել»:

Մանրամասները՝ թերթի համարում;

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր