ՄԱԿ-ում Հայաստանի մշտական առաքելությունը հայտնում է․ Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի ամենաանմարդկային հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։ |