ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում». Գ. Համբարյան
12:04, 17.04.2021 | mamul.am
4357 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը կրկին գաղտագողի մեկնում է մարզեր... Դրա մամլո խոսնակը մի ժամ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ կապիտուլյանտն այս անգամ Վայոց ձոր է մեկնել՝ չնշելով, թե կոնկրետ ո՛ր համայնքներ է վերջինն այցելելու... Ինչպես տեսնում ենք, «ժողովրդի վարչապետ» հորջորջող սույն կերպարը վախենում է ասել, թե ու՛ր է մեկնում...
Կրկին, վարչապետի հետ հանդիպման երկածների մեջ մեծ մաս են կազմում դպրոցահասակ երեխաները, որոնց ներկայությամբ, ինչպես մյուս հանդիպումների ժամանակ, դավաճան Նիկոլը խոսելու է շատ «մեծական» թեմաներից, որոնք ոչ մի երեխայի հետաքրքիր չէ...
Հ.Գ. Նիկոլի վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ այդքան քննադատություններից հետո նա և դրան սպասարկող թիմը չի հրաժարավում դպրոցահասակ երեխաներին դրա մարզային այցերի ժամանակ կազմակերպված միտինգներին բերելու գաղափարից. կարևորը մասսովկան ապահովվում է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր