ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այդ պայմանագիրը կդառնա Հայաստանի անկախ պետության գերեզմանաքարը»․ թուրքագետ
16:44, 17.04.2021 | mamul.am
9659 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
Հայաստանի ներկայիս թուրքամետ իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն խոսում են «տարածաշրջանային խաղաղության» անխուսափելիության մասին, քանի որ դա է պահանջում Թուրքիայի և Ադրբեջանի ուղիղ շահը։ Ինչպես հավանաբար տեղյակ եք, վերջիններս ՀՀ իշխանություններին ստիպում են «Խաղաղության և համագործակցության մասին» պայմանագիր ստորագրել։
Իմ տեղեկությունները, ինչպես նաև թուրք-ադրբեջանական փորձագիտական տիրույթի մշտական դիտարկումը, թույլ են տալիս պնդել, որ այդ պայմանգիրը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և մի շարք այլ զիջումներ մեր կողմից ոչնչի դիմաց, կամ ավելի ճիշտ՝ «երևակայական խաղաղության դիմաց»։ Բնականաբար, այս տեղեկությունները կհերքվեն, կամ, լավագույն դեպքում, կներկայացվեն հանրությանը որպես «աստվածային բարիք»։ Մինչդեռ այդ պայմանագիրը կդառնա Հայաստանի անկախ պետության գերեզմանաքարը։
Խաղաղության գործընթացի առաջամարտիկը Թուրքիան է, ուստի պատահական չէ, որ թուրքական կողմը ամենատարբեր հարթակներում խոսում և առաջ է տանում Հայաստանի միակ փրկության՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած տարածաշրջանային համագործակցության հարթակի գաղափարը։
Ահա այդպիսի առաջարկի մեկ վառ օրինակ։
Թուրքիայի կառավարության ամենակարևոր հետազոտական կենտրոններից մեկը SETA հիմնադրամն է։ Այդ թվում՝ նաև այս կենտրոնն է պատասխանատու թուրքական կառավարության ռազմավարական ծրագրերի ոչ միայն մշակման, այլև այդ ծրագրերի հանրայնացման և առաջխաղացման համար։ Թե որքան առանցքային դեր ունի այս կենտրոնը թուրքական քաղաքական կյանքում, կարելի է դատել միայն այն հանգամանքով, որ դրա 5 նախկին անդամ այսօր նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականներն են՝ Իբրահիմ Քալընից մինչև Ֆահրեթթին Ալթուն։
Այս երկար նախաբանը անհրաժեշտ է, որպեսզի ես ցույց տամ, որ այս կենտրոնի հրապարակած ցանկացած հետազոտություն արժանի է ուշադրության։
Եվ այսպես, դեռ հունվարի վերջին կենտրոնը հրապարակում է մի հոդված, որի վերնագիրն է «Մասնագետների կարծիքով Հայաստանի միակ փրկությունը 6-ի պլատֆորմին մասնակցելն է»։ Չնայած հոդվածը ինքնին հետաքրքրական է, քանի որ շատ դեպքերում կրկնում է Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների արտաբերած թեզերը, սակայն ես առաջարկում եմ ձեր ուշադրությանը հոդվածին կից հրապարակված ՀՀ քարտեզը։ Եթե ուշադիր զննեք քարտեզը, ապա կտեսնեք, որ Տավուշի մարզում մի զգալի հատված նշված է որպես Ադրբեջան։ Սա այն տարածքն է, որտեղ գտնվում էին նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավները։ Սակայն կարմիր նշածս հատվածում կտեսնեք, որ խոսքը արդեն ոչ թե ադրբեջանական առանձին փոքր «կղզյակների», այլ լիարժեք տարածքային նվաճման մասին է։
Եթե կարծում եք, որ սա ուղղակի սխալմունք է, ապա ստիպված եմ հիասթափեցնել. այս կայքում չեն լինում ո՛չ պատահական հոդվածներ, ո՛չ էլ պատահական քարտեզներ։
Այս քարտեզը ևս մեկ անգամ ցուցադրում է Թուրքիայի և Ադրբեջանի իրական պահանջները Հայաստանի Հանրապետությունից, որ խաղաղության միակ հնարավոր տարբերակը Հայաստան պետության վերացումն է և ինձ մնում է արձանագրել, որ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է այդ պահանջներին։
Մնում է հասկանալ՝ արդյոք դրանց համաձայն է հայ ազգը...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր