ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ասում են՝ բա ինչի՞ ա էս մեկը ազատության մեջ, բա ինչի՞ էն մեկը նստած չի». Ն. Փաշինյան
14:32, 17.04.2021 | mamul.am
3739 | 0

«Ասում են՝ ՀՀ-ում դատաիրավական համակարգի բարեփոխումները ձախողվել են, տապալվել են: Ես էդ թեմայի մասին շատ եմ մտածել: Մարդիկ էդ հարցը բարձրացնելիս ի՞նչ են ասում, ասում են՝ բա ինչի՞ ա էս մեկը ազատության մեջ, բա ինչի՞ էն մեկը նստած չի: Ուզում եմ հիշեցնել, որ 2018թ. հեղափոխության ժամանակ ասել ենք, որ վենդետա չի լինելու, լինելու է արդարադատություն և արդարություն»,- Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը: «Կարո՞ղ ենք ասել, որ էսօր ՀՀ-ում կա լիարժեք արդարություն և արդարադատության, ո՛չ, չենք կարող ասել... Ընդհանրապես, արդարության և արդարադատության անկյունաքարային բանաձևը սա ա, ասում ա՝ ավելի լավ ա մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Մեղավորին երբ էլ լինի, կբռնես ու պատասխանատվության կենթարկես, բայց եթե անմեղին տանես, բանտ նստացնես, հետո պարզվի՝ անմեղ ա, իրա տարիները էլ հետ չես բերի»,- հավելեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ոչ բոլոր մեղավորներն են այսօր բանտում, բայց բանտում անմեղ մարդ չկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր