ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ». վարչապետ
SatPM+04E_+040AprE_April+0400RAprPM+04_2_81 | mamul.am
5778 | 0

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի այցը Վայոց ձորի մարզի համայնքներ: Ռինդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձավ հունիսին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեմային. «Մարդիկ ասում են՝ ա՛յ էսինչին չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա, ա՛յ էն ինչին չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա: Առաջիկայում ՀՀ-ում լինելու են ընտրություններ, ում որ մենք չենք կարողացել դատել, կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի»: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին գնում ենք հետևյալ պատճառով. «Նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, բայց մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից: Ո՛չ, մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը, իրավունք չունեինք իշխանությունը հանձնելու առաջին պատահածին... Հունիսի 20-ին իրականացնում ենք ընտրություններ մի նպատակով՝ ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, դուք կորոշեք՝ հետո ում պատվիրակել»:

Նա տեղեկացրեց, որ ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական է տալու: Ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ «Շատ են ասում՝ բա որ այս ընթացքում թեկնածու առաջադրեն, պալատական հեղաշրջում անեն։ Չեն կարող, բայց եթե որոշ քաղաքական ուժեր, շրջանակներ դուրս գան ու չթողնեն, որ ժողովրդին հասնի ընտրությունը, դրան էլ լուծում կա. խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից կընտրի վարչապետ, և թեման կփակվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
WedPM+04E_+040MarE_March+0400RMarPM+04_2_81
2482 | 0
WedPM+04E_+040MarE_March+0400RMarPM+04_2_81
7469 | 0
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
10217 | 1
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
4901 | 1
դեպի վեր