ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կրակոցներ Երևանում
15:00, 17.04.2021 | mamul.am
5529 | 0

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հաղորդմամբ, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։

Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով զինված է եղել։ Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալը ու քրեական հետախուզության բաժանմունքի պետը կարողացել են վնասազերծել նրան, ապա բերման ենթարկել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է զենք-զինամթերք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր