ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են». Մովսես Հակոբյան
16:28, 17.04.2021 | mamul.am
133185 | 3

Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են, բոլորը բանակից փախած մարդիկ են, ողջ գործունեության ընթացքում բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեկ առաջարկել էր ԱԺ նախագահին և խորհրդարանական խմբակցություններին՝ ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հարցին՝ արդյո՞ք այս իշխանությունների օրոք ստեղծվելիք պատերազմը քննող հանձնաժողովն օբյեկտիվ կգործի՞, Մովսես Հակոբյանն ասել է. «Եթե նորմալ հանձնաժողով ստեղծվի, այո»:
Դիտարկմանը, որ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա այն ղեկավարելու է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, զրուցակիցն արձագանքել է. «Չեմ կարծում, որ Անդրանիկ Քոչարյանը կկարողանա ինչ-որ բան քննել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2579 | 0
դեպի վեր