Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.27, EUR 633.77, RUB 7.03, GBP 738.12
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բացահայտեմ մի դրվագ, որտեղ խաչվել են իմ ու Կարեն Դեմիրճյանի ճանապարհները». Արման Բաբաջանյան
18:24, 17.04.2021

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է և գուցե լավ առիթ է, որպեսզի բացահայտեմ մի դրվագ, որտեղ խաչվել են իմ ու Կարեն Դեմիրճյանի ճանապարհները, ու ես այդ ժամանակ ճանաչեցի Կարեն Դեմիրճյան առաջնորդի անհաս բարձունքը։
Չգիտեմ քանիսը գիտեն, որ 1998թ․ ես եղել եմ ՀՀ նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի նախընտրական կենտրոնական շտաբի երիտասարդական կազմակերպությունների համակարգող։ Իրերի բերմամբ շատ մտերմացանք Կարեն Սերոբիչի հետ և մի անգամ մի պատմություն պատմեց, որը կապված էր Մոսկվայի հետ։
ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունը մտահոգված լինելով Կարեն Դեմիրճյանի օրավուր աճող հեղինակությամբ, որոշում է նրան առաջարկել ՍՍՀՄ արտաքին առևտրի նախարար։ Սերոբիչը պատմում էր, որ այդպիսի գաղափարի շարժառիթը կարող էր լինել Միկոյանի և հայ վաճառականության վերաբերյալ պատմական հարուստ ավանդությունը։ Այդպիսի պաշտոն դրսից ոչ մեկին չէին առաջարկում, իսկ Սերոբիչը առաջին օրից յուրային չի համարվել։
Մի խոսքով՝ Սերոբիչը առանց տատամսելու հրաժարվում է, որովհետև իր խոսքով՝ բազմաթիվ կիսատ գործեր ուներ, այդ թվում Երևանի մետրոյի կառուցումը պետք է գլուխ բերեր, և որ ամենակարևորն է՝ իր համար ավելի նախընտրելի էր փոքրիկ Հայաստանում լինել ժողովրդի սիրված առաջնորդ, քան մի ամբողջ կայսրության արտաքին առևտրի նախարար՝ անծայրածիր հնարավորություններով և ազդեցության լծակներով»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր