Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.10, EUR 635.08, RUB 7.06, GBP 737.78
+10 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Որոշ պաշտոնատար անձինք չեն հասկանում՝ ինչ բացասական հետևանքներ են առաջացնում իրենց անպատասխանատու հայտարարությունները». Տարոն Սիմոնյան
19:08, 17.04.2021

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ արդեն անհնար եմ համարում, որ որոշ բարձրագույն պաշտոնատար անձինք հասկանան, թե ինչ բացասական հետևանքներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար իրենց անպատասխանատու հայտարարությունները, մնում է աշխատել միջազգային իրավունքի վրա, որպեսզի կարողանանք համոզել միջազգային հանրությանը, որ մեր պետության ղեկավարների խոսքը Հայաստանի Հանրապետության դիրքորոշում չի կարելի որակել...
Փաստորեն, միջազգային իրավունք փոխելն ավելի հնարավոր է դառնում, քան մեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասկացնելը, որ կա՛մ մտածելով խոսեն, կա՛մ չխոսեն ...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր