ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ, Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ». Փաշինյան
20:12, 17.04.2021 | mamul.am
4285 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց ձորի Զառիթափ համայնք կատարած այցի ժամանակ բնակչության հետ հանիպմանը խոսել է հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, իչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից, մեր եղբայր պետությունն է: Բայց ես էլի ուզում եմ, որ մենք արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ, Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ, և Ռուսաստանը Հայաստնի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որը մենք ունեցել ենք, այդ մեխանիզմը տարածվել է ՀՀ վրա, ՀՀ սահմաններից ներս: Իսկ թե ինչպիսինն են ՀՀ սահմանները, այդ նկարագրությունը տրվել է դեռևս 2010 թ ՀՀ-ում ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- հայտարարել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր