ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ուրեմն մենք էլ Նախիջևանի միջանցք ենք ունենալու». Նիկոլ Փաշինյան
20:32, 17.04.2021 | mamul.am
6371 | 0

Վարչապետ Փաշինյանն այսօր Զառիթափ համայնք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստաի տնտեսությունը պետք է զարգանա առաջին հերթին կոմունիկացիաների բացմամբ:

«Էսօր բոլորն ուզում են վախեցնեն, թե բա՝ ոնց կլինի որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջիայլոց՝ միջացնքի տրամաբանությունը Հայաստանում շատ է շահարկվում: Ադրբեջանն անընդհատ հայատարարում ա՝ Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք ...: Հարց ենք տալիս, ասում ենք՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ոչ էլ միջանցք արտահայտությունը կա ...: Նրանք շարունակաբար ասում են՝ մենք Զանգեզուրի միջանցք ենք ունենալու: Է՛, լավ, հայտարարում են, հայտարարում են, ուրեմն մենք էլ Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն Հյուսիսադրբեջանական միջանցք ենք ունենալու, որովհետև էդ միջանցքը կստեղծի մեր միջնցքը, այսինքն՝ ճանապարհ կտանք ճանապարահի դիմաց: Պատկերացրեք՝ Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե մենք ունենանք երկաթուղի Իրանի և Ռուսաստանի հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն ա, որից հետո Հայաստանը կկարողանա իր ամենամեծ հարստությունից օգտվել. Հայասանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկներից մեկն է: Էսօր պղինձը հռչակվել ա 21-րդ դարի նավթ»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր