ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Փաշինյանի կարծիքով՝ իրենց իշխանությունն ուժեղ է
20:48, 17.04.2021 | mamul.am
2601 | 0

Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնք կատարած այցի ժամանակ վարչապետ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը նշել, թե շատերը հայտարարում են, թե իրենք թույլ իշխանություն են, բայց ինքը այդ կարծիքների հետ համամիտ չէ. «Բա եթե թույլ իշխանություն լիներ մեր իշխանությունը, էսքան փորձություններ ո՞նց կանցներ: Ո՛չ, մեր իշխանությունը ուժեղ ա: Կամ մեր իշխանությունն ինչ պիտի աներ, որ ասեին՝ ուժեղ իշխանություն ա: Ինչ, պըտի մտնեինք խորհրդարանում, կամ չգիտեմ որտեղ գնդակահարեի՞նք երկրի քաղաքական էլիտային: Կամ պըտի մեկն ասեր՝ «Պրիվետ Նիկոլ», տանեին զուգարանում ծեծելով սպանեին, որ ասեին՝ այ, տեսեք՝ ինչ ուժեղ իշխանություն ա: Հա բա, թույլ իշխանություն ենք, որ ո՛չ Բադեն-Բադենում ենք տուն առել, ո՛չ հունական կղզիներում, ոչ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք: Ո՛չ մենք ուժեղ իշխանություն ենք, բայց մենք ուժեղ ենք ձեզանով, ժողովուրդ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր