Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 523.10, EUR 631.17, RUB 7.03, GBP 733.65
+13 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Սա Քոչարյանին և մյուսներին համագործակցության առաջարկություն է». Լյովա Եղիազարյան
03:04, 18.04.2021

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ երկրի թիվ մեկ ամբիոնից Էդմոն Մարուքյանը առաջարկեց Քոչարյանին և մյուսներին չմասնակցել ընտրություններին, քանի որ իշխանության հաղթաթուղթը նախկիններին քննադատելն է ու շաունակեց, որ այդ պայմաններում ինքը կհաղթի և իշխանությունը կունենա 10-15 տոկոսանոց խմբակցություն:
Սա Քոչարյանին և մյուսներին համագործակցության առաջարկություն է:
Փաստորեն, նա ասում է, որ դուք ձեր դեմքերով մի մասնակցեք, օգնեք ինձ հաղթելու, և ես խորհրդարանում կդառնամ ձեր հենարանը:
Տարբերակներից մեկը կարող է լինել իր ԱԺ նախագահ դառնալը, իսկ Քոչարյանին վարչապետ ընտրելը:
Նույնիսկ հավանական է, որ հայտարարությունից առաջ ինքը հանդիպած լինի այդ ուժերի հետ:
Բայց կարծում եմ, որ այս մտադրությունները ի սկզբանե ձախողված են: Ժողովուրդը իմաստուն է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր