ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ամբողջովին գեներալիտետն ա մեղավոր». Սամվել Բաբայան
22:38, 17.04.2021 | mamul.am
6578 | 0

«Ես համարում եմ, որ ամբողջովին գեներալիտետն ա մեղավոր»,- այսօր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով պատերազմի պարտության պատճառներին:

«Փաշինյանը չի կարա որոշի, ուղղակի հրաման ա տվել մոբիլիզացիա անելու: Այսինքն՝ դա հետո նախարարն ա էդ մոբիլիզացիան անում, կազմակերպում, շտաբի պետը բաշխում ա: Այսինքն՝ Փաշինյանը եթե հատուկ կարգադրություն չաներ, որ թույլ տար մոբիլիզացիա անել, ուրեմն ինքը մեղավոր կլիներ: Փաշինյանը կլինի, թե մի այլ անձ, կապ չունի՝ ով ա...: Եթե նա թույլ ա տվել մոբիլիզացիա անելու, նման հրաման ա տվել, որ արվի, ապա մնացածն արդեն գեներալներն են. եթե նրանք ոչ պատրաստի մարդկանց տարել են առաջին գիծ, ապա դրանում գեներալներն են մեղավոր: Եթե հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել ու էդ շատբի պետը, նախարարը ոչ մի բան չի ձեռարկել, կամ չի զեկուցել իրա վերադասին..., եթե զեկուցել են, ուրեմն քաղաքական ղեկավարն ա մեղավոր, եթե չեն զեկուցել, իրանք են մեղավոր»,- ասաց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ամբողջովին գեներալիտետն ա մեղավոր». Սամվել Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր