ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Լելե-Թեփեի օպերացիա չի եղել. 2 զոհը ո՞նց ա դառել 700». Սամվել Բաբայան
23:04, 17.04.2021 | mamul.am
9475 | 0

Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը խոսեց վերջին շրջանում անընդհատ շրջանառվող Լելե-Թեփեի ձախողված օպերացիայի մասին: Նա եթերի ընթացքում հայտարարեց, որ որպես այդպիսին Լելե-Թեփեի օպերացիա չի եղել, եղել է Քյանդ Հորադիս օպերացիա:

«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել, ի՞նչ վիճակում. ամսի 5-ից 6-ը, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանն ա, մյուս թևը Հադրութի գյուղերն ա վերցնում, երրորդ թևը գնում ա դեպի Խոդա Աֆարին: Պարոն Փաշինյանը կապվում ա Օնիկ Գասպարյանի հետ, որ ստեղի գեներալները սենց բան են ասում. ինքը սենց խոսում ա բան, ես միջամտում եմ, ասում եմ՝ լսի, եթե դուք կարում եք էդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին, կարաք և չանեք, բայց եթե դա չի լինում, ապա մեր միակ քայլը մնում ա էդ քայլը: Մարդը ասում ա՝ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին էդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում ա Հորադիս, Լելե-Թեփեն 9-10 կմ էդտեղից հեռու ա, Հորադիսից սենց մի հատ ուղիղ ճանապարհ ա իջնում մինչև գետ՝ 12 կմ: Եթե մենք չենք կարում էս 12 կմ-ը փակենք, ապա մենք 100 կմ ոնց ենք պաշտպանություն ստեղծում: Առաջարկը եղել ա իմ կողմից: 1993-ին էդ տարածքները էդ ձև ենք ազատագրել: Ընդհանրապես առաջարկ ա եղել, ընդունել ա և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո՛ դա ա միակ ձևը...: Երբ խոսում ենք Քյանդ-Հորադիսից, այլ ոչ թե՝ Լելե-Թեփեից, չկա տենց օպերացիա...: Օպերացիան որպես այդպիսին չի կայանում, սպաները հրաժարվում են տարբեր պատճառներով: Լելե-Թեփեի օպերացիա չի եղել, էն ինչը ես ասում եմ, դա եղել ա Լելե-Թեփեից 10 կմ հեռավորության վրա»,- պատմեց Բաբայանը՝ նշելով, որ հոկտեմբերի 7-ին այդ ձախողված օպերացիայի շրջանակներում 2 հոգի է զոհվել և հարցնելով՝ «Էդ երկու հոգին ո՞նց ա դառել 700 հոգի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Լելե-Թեփեի օպերացիա չի եղել. 2 զոհը ո՞նց ա դառել 700». Սամվել Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր