ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եղբորս գերեզմանի հետ գործ չունեք». Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ գերեզմանին
23:16, 17.04.2021 | mamul.am
15788 | 0

Վայոց Ձորի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, միջադեպ է տեղի ունեցել
Քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին. «Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,- ասել է նա Փաշինյանին:
Փաշինանը փորձել է խոսել այդ քաղաքացու հետ, ի պատասխան քաղաքացին նշել է. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը՝ խանգարել են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր