ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գտել ենք հայրենիքի ու բոլորիս ապագայի վրա թքած ունենալու ապացույցը». «Բնապահպանի տուն»
23:56, 17.04.2021 | mamul.am
4765 | 0

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը հայտնում է. «Այսօր մեր խումբը հերթական անգամ գտել է հայրենիքի ու բոլորիս ապագայի վրա թքած ունենալու ապացույցը։ Սա գտել ենք վերջերս գտած ծառահատումների տարածքից ոչ հեռու։ Այս մեկն արդեն ամենայն հավանականությամբ հենց «Դիլիջան» ազգային պարկի տարածքում է։ Ճշտումները լույսը բացվելուն պես կանենք։
ՀՀ ոստիկանություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, դե հերիք եղավ ու բոլ եղավ էլի։ Մենք չենք հանձնվելու ու կռիվ ենք տալու մինչև վերջ։ Ուղղակի ի տարբերություն ձեզ՝ մենք շա՜տ պստիկ խումբ ենք ու երկրի բյուջեից աշխատավարձ չենք ստանում։ Իսկ դուք հենց սրա համար եք ստեղծված։ Կլինի՞ տեղներիցդ մի հատ վերջնական շարժվեք ու էս էշի ծնունդների հարցերը լուծեք։ Թե՞ չեք կարողանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր