ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետք է կրճատենք ժամկետային զինծառայության ժամկետը. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն». Փաշինյան
00:12, 18.04.2021 | mamul.am
7337 | 0

«Այսօր ՀՀ-ում չկա գոնե մի բուհ, որ ժամանակակից բուհական չափանիշներին համապատասխանող շենք ունենա»,- Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել է զինծառայության ոլորտին՝ նշելով, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը:
«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր