ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հանձնաժողովի նիստին կներառվի Ադրբեջանից ՀՀ իբր փոխանցված 211 մլն դոլարի թեման». Բաբկեն Թունյան
14:52, 18.04.2021 | mamul.am
2817 | 0

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրել է. «Քանի որ մեր գործընկեր, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանին շարունակում է մտահոգել ԻԲՐ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 մլն դոլարի թեման:
Քանի որ մեր գործընկերոջ համար Կենտրոնական բանկի և այլ կառույցների պարզաբանումները, որ գումար ՉԻ ՓՈԽԱՆՑՎԵԼ, բավարար չեն,
Քանի որ մեր գործընկերը ԱԺ ամբիոնից և այլ հարթակներում փորձում է «վերակենդանացնել» այս թեման,
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում (ապրիլի 28-ին) կներառվի նաև այդ հարցը։ Կհրավիրենք ԿԲ և այլ կառույցների ներկայացուցիչների, և կփորձենք տալ պարոն Եղիազարյանին հուզող բոլոր հարցերի պատասխանները։
Նիստը, ի դեպ, ուղիղ հեռարձակվում է, և թեմայով հետաքրքրվողները կարող են դիտել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր