ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Հերթը բանակը կրճատելունն է». Կարինե Հարությունյան
17:36, 18.04.2021 | mamul.am
3233 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասել է՝ նոր գաղափար ունեմ, բանակում ծառայությունը կրճատելու գաղափար կա. հինգ տարին մեկ երեք ամիս գնալ ծառայության:
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում:
Իհարկե, կարող ենք ասել, որ պատերազմից ու հազարավոր զոհերից, վիրավորներից, անտուններից այն կողմ ուրիշ ի՞նչ պետք է լինի վտանգավոր:
Բայց կարող է լինել, եւ այսօրվա նրա հրապարակած, այսպես ասած, նոր գաղափարը Հայաստանին ԻՔ-ից սպասվող վտանգի շարունակությունն է:
Նա իր արկածախնդրությամբ մի քսան տարի երկրին զրկեց նոր սերնդից: Նա հազարավոր հաշմանդամ տղամարդիկ թողեց Հայաստանին և տասնյակ հազարավոր անտուններ:
Նա հայկական սահմանները նեղացրեց և հիմա հերթը բանակը կրճատելունն է:
Մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը սրընթաց տեմպերով:
Եվ կրկնում եմ ու կկրկնեմ ամեն անգամ՝ այս մարդուն դեռ պաշտպանողներ կա՞ն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր